Ստրասբուրգն իր աջակցությունն է հայտնում Հայաստանին՝ Հայկական եռագույնը բարձրացնելով քաղաքապետարանի շենքի վրա

  • 24.11.2022
  • 0
  • 206 Views

Այսօրվանից Ստրասբուրգի քաղաքապետարանի շենքի վրա ծածանվելու է Հայաստանի դրոշը՝ ի նշան համերաշխության Հայաստանի և հայ ժողովրդի հետ։

Նոյեմբերի 24-ին դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը, Ստրասբուրգի քաղաքապետ Ժան Բարսեղյանը, քաղաքային խորհրդի անդամ, Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձևի հեղինակ Պիեռ Յակուբովիչը և այլ հրավիրյալներ։

Խորհրդանշական այս քայլը նախատեսված էր Ստրասբուրգի քաղաքային խորհուրդի կողմից նոյեմբերի 7-ին միաձայն ընդունված բանաձևով, որը հստակ դատապարտում է Ադրբեջանի ռազմական հարձակումը Հայաստանի վրա, կոչ անում խաղաղության հաստատման և նախատեսում աջակցություն բարեկամ Հայաստանին։

Աղբյուր՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում