Լոնդոնում կրկին տեղի է ունեցել ձեռնարկների շարք՝ նվիրված Ղազարոս Սարյանին և Մարտիրոս Սարյանին

  • 21.11.2022
  • 0
  • 57 Views

Դասախոսություն, ցուցահանդես եւ համերգ

«Քլինգեն Երգչախումբ և Մշակութային Ասոցիացիան» Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության հովանու ներքո կազմակերպել էր դասախոսություն, համերգ և ցուցահանդես՝ նվիրված կոմպոզիտոր Ղազարոս Սարյանին և նկարիչ Մարտիրոս Սարյանին՝ ներկայացնելու իրենց անմահ հայկական արվեստը Միացյալ Թագավորությունում:

Միջոցառումը տեղի ունեցավ Լոնդոնի “Գյուլբենկյան” սրահում և Սուրբ Սարգիս եկեղեցում շաբաթ օրը, 19 նոյեմբեր 2022թ.

Դասախոսությունը անգլերեն լեզվով կարդաց Սոֆի Սարյանը՝ արվեստաբան և քննադատ, Երևանի Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի ֆոնդապահ, ինչպես նաև կոմպոզիտոր Ղ.Սարյանի դուստրը և նկարիչ Մ.Սարյանի թոռնուհին։

Միջոցառման կազմակերպիչն էր Լոնդոնաբնակ դիրիժոր, տենոր, դաշնակահար Սիփան Օլահը։

Ողջույնի խոսքով ելույթ ունեցան ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը,  ՄԹ թեմի առաջնորդ Սրբազան Հովակիմ Մանուկյանը, Քահանա Շնորհք  Բաղդասարյանը։

Քլինգեն երգչախմբի 30 անդամները և 6 մենակատարներ՝ Սիփան Օլահը-տենոր, Մարիա Փալազեանը-դաշնամուր, Պոլինա Շարաֆյանը-ջութակ, Հակոբ Ջեք Մուրատյանը-հոբոյ, Հասմիկ Հարությունյանը-սոպրանո, Նարինե Մալխասյանը-սոպրանո կատարեցրն վերոհիշյալ կոմպոզիտորի գլուխգործոցները։ Դասախոսության ընթացքում ցուցադրվել են լեգենդար նկարիչ Մարտիրոս Սարյանի նկարների կրկնորինակները:

Վերոնշյալ ստեղծագործությունները և լեգենդար Սարյանի ցուցահանդեսը տեղի ունեցավ 2-րդ անգամ և ներկայացվեցին Մեծ Բրիտանիայում։

Առաջին միջոցառումը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 15-ին Լոնդոնում։

KCCA-ը գրեթե 10 տարի է, ինչ խթանում է հայկական արվեստի ու մշակույթի տրծմանը Մեծ Բրիտանիայում:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում