Բռնոյի Մասարիկի համալսարանում կբացվի Հայկական կաբինետ

  • 21.11.2022
  • 0
  • 50 Views

Նոյեմբերի 16-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի և Բռնոյի Մասարիկի համալսարանի Արվեստների/Փիլիսոփայության/ ֆակուլտետի դեկան Իրենա Ռադովայի կողմից ստորագրվել է համագործակցության հուշագիր, ըստ որի կողմերի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն` ֆակուլտետում հիմնել Հայկական կաբինետ, ընդլայնել համագործակցությունը գիտության հանրահռչակման ոլորտում, խթանել Չեխիայում հայկական արվեստի ու մշակույթի տարածումը։ Այս մասին տեղեկանում ենք Պրահայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից- Պրահայում Հայաստանի դեսպանություն։

Նոյեմբերի 16-ին Բռնոյի Մասարիկի համալսարանում կայացել է նաեւ Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի դասախոսությունը համալսարանի Հասարակական գիտությունների ֆակուլտետի Միջազգային հարաբերությունների և եվրոպական ուսումնասիրությունների ամբիոնի ուսանողների համար։

Դեսպանն ուսանողներին ներկայացրել է Հայաստանի սուվերեն տարածքի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով Հայաստանում և նրա սահմանների շուրջ տիրող իրավիճակը, Արցախյան պատերազմին հաջորդած իրողությունները և հումանիտար բնույթի խնդիրները։ Դասախոսությանը հաջորդել է ուսանողների հետ ինտերակտիվ հարցուպատասխանը՝ տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ հայկական կողմի ջանքերի, առկա մարտահրավերների և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում