Ուկրաինայի նախագահը պարգեւատրել է հայ համայնքի 50 ներկայացուցչի

  • 18.11.2022
  • 0
  • 73 Views

Ուկրաինայի նախագահի կողմից պարգեւատրված հայ համայնքի ներկայացուցիչների թիվն արդեն 50 է, AnalitikaUA.net-ի հետ հարցազրույցում ասել է ուկրաինացի պատմաբան, քաղաքական մեկնաբան Մաքսիմ Ցարենկոն։

Պատմաբան Ցարենկոյի խոսքով՝ վեցը պարգեւատրվել են հետմահու։

Պարբերականը նշում է, որ հազարավոր հայեր կռվում են Ուրաինայի զինված ուժերի, Ազգային գվարդիայի, տարածքային պաշտպանության և այլ ստորաբաժանումների շարքերում, իսկ հայ համայնքը մի քանի հազար տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել կարիքավորներին։

Ավելի վաղ Գերագույն ռադայի նախագահը շնորհակալություն էր հայտնել Ուկրաինայի հայերի միությանը՝ երկրի պաշտպանունակության գործում ներդրած նշանակալի ավանդի համար, իսկ համայնքի ներկայացուցիչները պարգևներ ստանում են գրեթե բոլոր պրոֆիլային գերատեսչություններից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ների հետ հարցազրույցում Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը նշել էր, որ Ուկրաինայի հայերը մինչև վերջ կպաշտպանեն իրենց երկիրը, իրենց տունը։

Աղբյուր՝ UA-Report

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում