Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում

  • 18.11.2022
  • 0
  • 182 Views

Նոյեմբերի 19-20-ին «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում (Հասցե՝ Մադոյան 9) տեղի կունենա «Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» խորագրով փառատոնը: Փառատոնի նպատակն է աջակցել Հայաստանի թանգարաններին, հուշանվերային արտադրանքն ընդունել որպես թանգարանային գործունեության հանրահռչակման ժամանակակից միջոց, ինչպես նաև աջակցել ավանդական արհեստների վերականգնման գործընթացին:

Երկօրյա միջոցառմանը ձեզ կսպասեն Հայաստանի 7 մարզերից (Սյունիք, Վայոց ձոր, Լոռի, Տավուշ, Շիրակ, Արագածոտն, Գեղարքունիք), Արցախից ժամանած վարպետներն իրենց ձեռագործ աշխատանքներով, ինչպես նաև երևանաբնակ վարպետները:

Օր 1․ Նոյեմբերի 19, 2022

09:00-19:00 Ցուցադրություն և վաճառք

12.30 Բացման արարողություն

Օր 2․ Նոյեմբերի 20, 2022

09:00-18:00 Ցուցադրություն և վաճառք

«Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ: «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամը ստեղծվել է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի և Սմիթսոնյան ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի աշխատակազմերի համագործակցությամբ: Նախորդ 4 տարիներին «Իմ ձեռագործ Հայաստանը» փառատոնն իրականացվել է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի հետ միասին «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում էր ԱՄՆ ՄԶԳ և իրականացվում Սմիթսոնյան ինստիտուտի կողմից։ Ծրագրի կազմը շնորհակալություն է հայտնում «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրին:

https://www.facebook.com/events/s/%D5%AB%D5%B4-%D5%B1%D5%A5%D5%BC%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6/781145226414474/

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում