Ֆուտբոլային թեմատիկ թարմացումներ Rakuten Viber-ի կողմից

  • 17.11.2022
  • 0
  • 23 Views

 Viber մեսենջերը ստեղծել է թեմատիկ ժամանցային և ինտերակտիվ գործառույթներ ֆուտբոլասերների համար՝ ֆուտբոլային հանդիպումների արդյունքները կանխատեսելու համար նախատեսված չաթ-բոտ, խաղային մեխանիզմով AR զտիչներ և սթիքերներ։

Rakuten Viber-ը՝ անվտանգ հաղորդակցության և ձայնային հաղորդակցության համաշխարհային առաջատարը, հայտարարում է ֆուտբոլին նվիրված ինտերակտիվ և խաղային հնարավորությունների մեկնարկի մասին: Նոր գործառույթների թվում են չաթ-բոտը, լրացված իրականության դիմակներն ու ֆիլտրերը, սթիքերների փաթեթը, ինչպես նաև սպորտային ալիքներ, որոնց շնորհիվ կարող եք հետևել ֆուտբոլային ամենակարևոր հանդիպումների վերջին նորություններին։ Գործառույթները Viber-ում հասանելի կլինեն 2 ամիս նոյեմբերից սկսած։

Ֆուտբոլը աշխարհի ամենահայտնի սպորտաձևն է, որն ունի միլիարդավոր երկրպագուներ ավելի քան 200 երկրներում: Ի պատիվ ֆուտբոլի, որը միավորում է մարդկանց ամբողջ աշխարհում, Viber մեսենջերն արշավ է սկսել, որը թույլ է տալիս օգտատերերին հետևել սպորտային վերջին նորություններին։

Viber-ի 2022 Global Football Campaign-ը հավելվածի միլիոնավոր օգտատերերի թույլ կտա տեղեկանալ վերջին մարզական իրադարձություններին խաղերի կանխատեսման չաթբոտի միջոցով, որը երկրպագուներին կոգեշնչի փորձել իրենց ուժերը անձնական և խմբակային զրույցներում խաղերի արդյունքները կանխատեսելիս:

Ֆուտբոլասերներին առաջարկում է՝

Ընդլայնված իրականության դիմակներ և զտիչներ. Viber-ը թողարկել է երկու AR ֆիլտրեր՝ գոլի տոնակատարության և ֆուտբոլային շրջանակով:

Խաղարկային AR ֆիլտրեր. Մեսսենջերում կան նաև երկու խաղային մեխանիկայով զտիչներ, որոնք թույլ կտան օգտատերերին փորձել գոլ խփել կամ տեսնել, թե քանի անգամ կարող են գլխով հարվածել գնդակին:

Սթիքերներ. Սթիքերները ներառում է ֆուտբոլային թեմաներով պատկերներ և արտահայտություններ, որոնք հասանելի են անգլերենով և 18 այլ լեզուներով, այդ թվում՝ հայերենով:

Ալիքներ. երկրպագուները կկարողանան հետևել իրենց սիրելի թիմերի վերջին նորություններին տարբեր սպորտային լրատվամիջոցների միջոցով:

«Ունենալով այդքան շատ ֆուտբոլասերներ ամբողջ աշխարհում և հաշվի առնելով Viber-ի մեծ լսարանը, ցանկանում ենք, որ մեր օգտատերերը կարողանան հնարավորինս զգալ սպորտային տոնի շունչը՝ միևնույն ժամանակ մշտապես կապի մեջ լինելով միմյանց հետ: Մենք ուրախ ենք մեր օգտատերերին առաջարկել բազմաթիվ հնարավորություններ և ինտերակտիվ բովանդակություն»,- մեկնաբանել է Rakuten Viber-ի թիրախային շուկաների զարգացման ավագ տնօրեն Աթանաս Ռայկովը: «Viber օգտատերերը կկարողանան տոնել սիրելի ֆուտբոլային թիմերի հաղթանակները ընկերների, ընտանիքի և գործընկերների հետ: Հանդիպումների արդյունքների կանխատեսումներով կիսվելը, խաղի վերջին հաշիվն իմանալը կամ համաշխարհային առաջատարների աղյուսակն ստուգելը նույնքան հեշտ կլինի, որքան Viber հավելվածը բացելը»:

Նշված հնարավորությունների հղումները՝

Չաթ-բոտ՝ https://viber.com/footballworld2022

Թեմատիկ սթիքերներ՝  https://stickers.viber.com/pages/football_world_2022_am

AR դիմակներ և զտիչներ՝

Սպորտային ալիք՝

https://invite.viber.com/?g2=AQA2p2pgeLSkBVAE4UB%2Bf4pj3H%2FaTuTdkXplz9PIzGubNRYOz4kLNgyMusHgljeU&lang=en

Rakuten Viber-ի մասին.

Viber-ը զանգեր կատարելու և հաղորդագրություններ ուղարկելու հավելված է, որը հնարավորություն է տալիս բոլորին մշտապես լինել կապի մեջ անկախ գտնվելու վայրից։

Ամբողջ աշխարհում մեր օգտատերերը միմյանց անվճար տեքստային հաղորդագրություններ են ուղարկում, տեսազանգեր կատարում, զրուցում խմբային զրուցարաններում, հաղորդակցվում նախընտրած բրենդների և հայտնի մարդկանց հետ, ինչպես նաև հետևում նորություններին: Մենք երաշխավորում ենք հավելվածից օգտվողների ազատությունն ու անվտանգ հաղորդակցությունը:

Viber-ը պատկանում է Rakuten Inc.-ին, որը էլեկտրոնային առևտրի և ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատարն է: Viber հավելվածը «Barcelona» ֆուտբոլային և «Golden State Warriors» բասկետբոլային ակումբների պաշտոնական մեսենջերն է՝ զանգերի և ակնթարթային հաղորդագրությունների ծրագիրը:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում