Իսրայելաբնակ հայտնի կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի կոնցերտինը կհնչի Ֆլորիդայում 2023ի մարտին

  • 17.11.2022
  • 0
  • 37 Views

Իսրայելաբնակ հայտնի կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի Շեփորի եւ լարային նվագախմբի համար գրված Կոնցերտինը կկատարվի ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Սարասոտե քաղաքում։

2023 թվականի մարտի 23-ին եւ 26-ին Սարասոտեի կամերային նվագախումբը դիրիժոր Ռոբերտ Վոդնոյի ղեկավարությամբ կկատարի ոչ միայն կոմպոզիտորի ստեղծագործությունը, այլեւ Մենդելսոնի, Գերշվինի եւ Բլոխի ստեղծագործությունները։

Համերգաշարը նվիրված է Իսրայել պետության ստեղծման 75-ամյակին։

Նշենք, որ շեփորի և լարային նվագախմբի համար գրված կոնցերտինը կոմպոզիտորը ստեղծել է 1997 թվականին եւ նվիրել է որդուն՝  Արմեն Ասլանյանին, ով նույնպես երաժիշտ է, դիրիժոր եւ այդ գործի առաջին կատարողը իբրեւ պրոֆեսիոնալ շեփորահար։

Ֆլորիդայում ապրող մեր հայրենակիցները կարող են օգտվել այս բացառիկ հնարավորությունից եւ ունկնդրել հայ կոմպոզիտորի ստեղծագործությունը։

Orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում