Չեխական կաթոլիկ եկեղեցու առաջնորդները հանդիպել են Պրահայի Հայ Առաքելական եկեղեցու հոգաբարձուների խորհրդի անդամների հետ

  • 15.11.2022
  • 0
  • 244 Views

Նոյեմբերի 8-ին Պրահայում Հայ Առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգաբարձուների խորհրդի անդամները եւ հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը հանդիպել են Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Յան Գրաուբների եւ նախկին առաջնորդ, կարդինալ Դոմինիկ Դուկայի հետ։ Հանդիպմանը մասնակցել են հոգաբարձուների խորհրդի անդամներ Արամ Մարությանը, Գեւորգ Ավետիսյանը, Աղասի Զավարյանը եւ Պարգեւ Վիրաբյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայ Առաքելական եւ Չեխիայի կաթոլիկ եկեղեցիների միջեւ համագործակցության հարցեր։ Հայր Բարսեղը Արքեպիսկոպոս Գրաուբներին եւ կարդինալ Դուկային է փոխանցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի Սուրբ Էջմիածին այցելելու պաշտոնական հրավերը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում