
Երեկ` նոյեմբերի 12-ին, Պրահայում տեղի է ունեցել ամենամյա Ave Bohemia պարի միջազգային մրցույթ-փառատոնը: Մրցույթին մասնակցել են Պրահայի կոնսերվատորիայի երեխաները, ինչպես նաեւ հինգ երկրների 80-ից ավելի խմբերի 180 երեխաներ:
Չեխահայերը ներկայացել են Dina dance պարային ստուդիայի խմբով, որի գեղարվեստական ղեկավարն է Դիանա Հակոբյանը։
Մեր հայ փոքրիկները ներկայացել են գեղեցիկ հայկական ժողովրդական պարով և գրավել բոլոր տարիքային խմբերում լավագույն առաջին հորիզոնականը։
Շնորհավորում ենք մեր շնորհալի հայերնակիցներին եւ նրանց ղեկավարին ու մաղթում նոր բեմեր ու հաղթանակներ։
orer.eu


