
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի հիմնադրության 20-ամյակի առթիվ 2022թ. նոյեմբերի 9-ին Բրյուսելում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն:
Միջոցառմանը ներկա էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ և ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Աննա Աղաջանյանը, Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավար Արման Իսրայելյանը, Եվրոպական Խորհրդարանի բոլոր հիմնական քաղաքական խմբերից մեծ թվով պատգամավորներ։
Միջոցառմանը ներկա էին նաև Բելգիայի Թագավորության Ֆեդերալ խորհրդարանի պատգամավորներ, Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գործընկերներ և բարեկամներ:
orer.eu





