Չեխիան աջակցում է Վրաստանին՝ Եվրոպական կառույցներին անդամակցելու հարցում

  • 10.11.2022
  • 0
  • 32 Views

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին 2022 թվականի նոյեմբերի 9-10-ի ընթցաքում հանդիպումներ է ունեցել վրացական ղեկավարության հետ։ Չեխ արտվործնախարարը քննարկել է եվրոպական և անվտանգության թեմաներ, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները։

Վրաստանում նախարար Լիպավսկին հանդիպել է իր գործընկերոջ՝ արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիին և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին։

Ինչպես հայտնեց Թբիլիսիից Չեխական հեռուստատեսության թղթակիցը, Չեխիան կաջակցի Վրաստանին Եվրոպական կառույցներին՝ Եվրոպական միությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում, սակայն Վրաստանը նախեւառաջ պետք է կատարի 12 կետից բաղկացած չափանիշների ծրագիրը։ Առաջարկված ցանկում ամենակարեւորը նշվում է երկրի ապաօլիգարխացումը եւ պայքարը կաշառակերության դեմ։

Չեխիան աջակցում է Վրաստանի՝ Եվրամիության անդամ դառնալու ձգտումներին, սակայն երկիրը պետք է աշխատի ներքին բարեփոխումներ իրականացնելու, ինչպես նաև ԵՄ-ի կողմից սահմանված 12 չափանիշների կատարման վրա՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար, չորեքշաբթի ասել է արտգործնախարար Յան Լիպավսկին ։ «Այն, ինչ ես շեշտում եմ վրացական կողմին, այն է, որ անհրաժեշտ է ունենալ արդար քաղաքական գործընթացներ և ապահովել, որ Վրաստանի ընդհանուր ուղղությունը լինի եվրոպամետ և անդրատլանտյան»,- ասել է նա։

Նախարարն այցելել է նաեւ Օձիսի գյուղի մերձակայքում գտնվող անօրինական վարչական գիծ՝ այդպիսով Չեխիայի աջակցությունը հայտնելով Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Նախարար Լիպավսկին նաև հարգել է 1991-1993 թվականներին Վրաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության ժամանակ զոհված զինվորների հիշատակը՝ ծաղկեպսակ դնելով մայրաքաղաք Թբիլիսիի Հերոսների հրապարակում։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում