
Այսօր Հայաստանի կառավարության նսիտում որոշում է ընդունվել Ժնևի ազգագրության թանգարանին, ցուցադրության համար, երկու հայկական դուդուկ նվիրաբերելու մասին:
Որոշումն ուղղված է համաշխարհային քաղաքակրթության համատեքստում հայկական հնագույն մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակմանը, ինչպես նաև մեր տարածաշրջանի հարևան երկրների կողմից հայկական դուդուկի մշակութային պատկանելության հնարավոր յուրացման սպառնալիքները չեզոքացմանը:
Կառավարության որոշման մեջ չի նշվում, թե ինչ որակի դուդուկ են նվիրելու, արդյոք այն մշակութային արժեք է ներկայացնելու, թե շուկայից գնված սովո»ական դուդուկ է լինելու։
orer.eu