Մարիամ Ալոյանը՝ Սփյուռքի երիտասարդ դեսպան Չեխիայում

  • 08.11.2022
  • 0
  • 504 Views

Չեխիայի Հայ երիտասարդկան միությունը տեղեկացնում է, որ միության խորհրդի անդամներից Մարիամ Ալոյանն ընտրվել է Սփյուռքի երիտասարդ դեսպան Չեխիայում:

Այս կարգավիճակը նա ստացել է՝ մասնակցելով Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրին։

Որպես երիտասարդ դեսպան՝ նա աշխատելու է տեղեկատվական և համայնքային միջոցառումների կազմակերպման, ծրագրի մյուս մասնակիցների հետ փորձի փոխանակման աշխատանքներ և մեդիա հրապարակումներ իրականացնելու ուղղություններով, որոնց նպատակը Հայաստանի և Սփյուռքի, ինչպես նաև միջհամայնքային կապերի ամրապնդումն է։

Նա այս պաշտոնում կամավոր կաշխատի մինչև 2023 թվականի օգոստոսը:

Բացի իրենից` ներկայում աշխարհի 11 երկրում գործունեություն են ծավալում Սփյուռքի երիտասարդ 19 դեսպաններ ևս, և յուրաքանչյուրն իր համայնքում պետք է իրականացնի համապատասխան աշխատանքներ։

Առաջիկա միջոցառումների մասին տեղեկատվությունը կհրապարակվի այս ֆեյսբուքյան էջերում`

https://www.facebook.com/czecharmyouth

https://www.facebook.com/DiasporaYouthAmbassador

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում