«Լրագրողների անվտանգությունը. պաշտպանել ժողովրդավարությունը պաշտպանելով լրագրությունը» միջազգային համաժողով Վիեննայում

  • 07.11.2022
  • 0
  • 42 Views

Նոյեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության պատվիրակությունն արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի գլխավորությամբ Վիեննայում մասնացկել է «Լրագրողների անվտանգությունը. պաշտպանել ժողովրդավարությունը պաշտպանելով լրագրությունը» միջազգային բարձրաստիճան համաժողովին, որը համակազմակերպվել էր Ավստրիայի կառավարության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ Մարդու իրավունքների Բարձր հանձնակատարի գրասենյակի կողմից։

Միջոցառումը նպատակ ուներ նշելու Միավորված ազգերի կազմակերպության Լրագրողների պաշտպանության և նրանց նկատմամբ հանցանքների համար անպատժելիության հարցերի վերաբերյալ Գործողությունների ծրագրի ընդունման տասնամյա հոբելյանը։

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձ է կատարել նախորդ երկու տարիների ընթացքում Հայաստանի առաջ ծառացած անվտանգային մարտահրավերներին՝ շեշտելով, որ նույնիսկ նման պայմաններում Հայաստանում չի սահմանափակվել լրատվամիջոցների ազատությունը, ինչի վկայությունն են մի շարք հեղինակավոր միջազգային վարկանիշները, որտեղ արտացոլվում է մեր երկրի հաստատուն առաջընթացը։

Վահե Գևորգյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից լրագրողների միտումնավոր թիրախավորման դեպքերին՝ ընդգծելով, որ նման վարքագիծ դրսևորվել է նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի ընթացքում։ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը միջազգային հումանիտար իրավունքի իրացման և հակամարտություններում լրագրողների պաշտպանության միջազգային գործուն մեխանիզմների մշակման հարցում։

https://www.mfa.am/…/press…/2022/11/04/dfm_soj/11717

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում