Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի չեմպիոն՝ անգլիական Լիվերպուլում, Հարություն Մերդինյանը՝ բրոնզե մեդալակիր

  • 06.11.2022
  • 0
  • 206 Views

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր է: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Անգլիական Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտան հենացատկի վարժության եզրափակիչ անցած մասնակիցները: Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, հավաքելով 15.000 միավոր, դարձավ աշխարհի առաջնության չեմպիոն:

Նախօրեին Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Մերդինյանը նժույգ-թափերի վարժությունում գրավեց երրորդ հորիզոնականը՝ երկրորդ անգամ նվաճելով աշխարհի առաջնության բրոնզե մեդալը:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում