Իսպանացի պատգամավորները մերժում են Ադրբեջանի հետ համաձայնագիրը՝ համերաշխություն հայտնելով Հայաստանին

  • 05.11.2022
  • 0
  • 201 Views

Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսը հինգշաբթի օրը 174 կողմ, 132 դեմ քվեարկությամբ մերժել է Ադրբեջանի Հանրապետության հետ ստորագրված միջազգային համաձայնագիրը, հայտնում է El Confidencial-ը։

2021 թվականի դեկտեմբերի 14-ին Մադրիդում ստորագրված դիվանագիտական ​​համաձայնագիրը նախատեսում էր գաղտնի տեղեկատվության փոխանակում և այդ տեղեկատվության պաշտպանություն։

Պատգամավոր Յոն Ինյարիտուն (EH Bildu) համաձայնագիրը «անհեթեթություն» է անվանել՝ հատկապես հաշվի առնելով, որ ադրբեջանական ռեժիմը «ագրեսոր» է և հակամարտության մեջ է Հայաստանի հետ։

ERC-ի պատգամավոր Մարտա Ռոսիքը դատապարտել է Իսպանիայի կառավարությանը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի առնչությամբ լուռ մնալու համար։ Նա նաև քննադատել է, որ Իսպանիան մինչ օրս չի ճանաչել «այնպիսի վայրագությունը, ինչպիսին է հայերի դեմ իրականացված Ցեղասպանությունը և փոխարենը ցանկանում է նման համաձայնագիր կնքել»։

Անցյալ ամսվա սկզբին Կոնգրեսը հաստատել է ինստիտուցիոնալ հռչակագիրը, որը դատապարտում է սեպտեմբերին ավելի քան 200 մարդու կյանք խլած Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիան։

Իսպանացի պատգամավորները մերժում են Ադրբեջանի հետ համաձայնագիրը՝ համերաշխություն հայտնելով Հայաստանին — Հայաստանի Հանրային Ռադիո (armradio.am)

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում