Ռուբեն Վարդանյանը նշանակվել է Արցախի պետական նախարար

  • 04.11.2022
  • 0
  • 71 Views

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Պետական նախարար է նշանակվել Ռուբեն Կառլենի Վարդանյանը:

Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով` փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» ԱՀ Նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը՝

1) առողջապահության նախարար,

2) արդարադատության նախարար,

3) արտաքին գործերի նախարար,

4) գյուղատնտեսության նախարար,

5) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար,

6) սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար,

7) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար,

8) քաղաքաշինության նախարար,

9) ֆինանսների և էկոնոմիկայի նախարար:

Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Արցախի Հանրապետության կառավարության և պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին»  ԱՀ Նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարին վերապահված են նաև Արցախի Հանրապետության պետական կառավարման հետևյալ մարմինների ղեկավարների գործունեության համակարգման գործառույթներ՝ 

  • պետական վերահսկողական ծառայության պետի,
  • կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի,
  • նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահի,
  • պետական եկամուտների կոմիտեի նախագահի,
  • պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահի,
  • ջրային կոմիտեի նախագահի:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում