Հայ կաթոլիկների մեդալ Հունգարիայի վարչապետին՝ մոռանալով Սաֆարովի արտահանձնումը

  • 04.11.2022
  • 0
  • 108 Views

Հայկական արմատներով հունգարացի քաղաքական գործիչ Azbej Tristanը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Հայ Կաթողիկէ եկեղեցու առաջնորդը նոյեմբերի 2-ին պարգեւատրել է Հունգարիայի վարչապետ Օրբանին։

Նա գրել է.«Որպես «Հունգարիան օգնում է» ծրագրի ղեկավար և որպես հայկական ծագումով հունգարացի, ուրախալի էր տեսնել այն փաստը, որ այսօր առավոտյան Տանն Կիլիկիո Կաթողիկէ պատրիարք Ռաֆայել Պետրոս ԻԱ -ն վարչապետ Վիկտոր Օրբանին պարգևատրել է Սուրբ Խաչ Երախտագիտության մեդալով:
Պատրիարքի խոսքով՝ Հունգարիան և Վիկտոր Օրբանն անձամբ արժեքավոր աջակցություն են ցուցաբերում ճնշված և հալածված քրիստոնյաներին ողջ աշխարհում։
«Մենք մեծապես գնահատում ենք նրա անվերապահ հանձնառությունը քրիստոնյաներին՝ պաշտպանելու նրանց կյանքը և պահպանելու նրանց բարոյական և սոցիալական արժեքները», – ասվում է փառաբանության մեջ:

Հետաքրքիր է, իսկ Գուրգեն Մարգայրանի դաժան սպանության եւ Սաֆարովի արտահանձման մասին խոսել են։

Budapest, 2022. november 2. A Miniszterelnöki Sajtóiroda által közreadott képen Orbán Viktor miniszterelnök (j2) fogadja XXI. Rafael Péter örmény katolikus pátriárkát (b) a Karmelita kolostorban 2022. november 2-án. Mellettük Orbán Balázs, a miniszterelnök politikai igazgatója (j) és Azbej Tristan, a Külgazdasági és Külügyminisztérium üldözött keresztényeket segítő programokért felelős államtitkára (j3). A pátriárka a Szent Kereszt Hálaérem kitüntetést adta át a ko

Այս խնդրի մասին այսօր ԱԶԳ թերթում լույս է տեսել Անահիտ Հովսեփյանի ծավալուն հրապրակումը։ Մեղա՛… Գուրգե՛ն Մարգարյան – Ազգ (azg.am)

Մեղա՛… Գուրգե՛ն Մարգարյան

Հայ կաթոլիկների Սուրբ խաչ շքանշան… Վիկտոր Օրբանին

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ընդունել է հայ կաթոլիկների պատրիարք Ռաֆայել Պետրոս XXI-ին, որի ձեռամբ արժանացել է Սուրբ խաչ գոհաբանական պարգեւի, նոյեմբերի 2-ին փոխանցում է «Հունգարիան այսօր» գերմանալեզու կայքը՝ հղում անելով վարչապետի մամուլի գրասենյակի՝ նույն օրը տարածած հաղորդագրությանը: Հունգարիայի վարչապետին ուղղված մեծարանքի հիմնավորման մեջ ընդգծվում է «Հունգարիայի եւ անձամբ Օրբանի՝ աշխարհի ճնշված եւ հալածված քրիստոնյաներին արժեքավոր սատարումը, նրանց կյանքը, բարոյական եւ սոցիալական արժեքները պահպանելու անվերապահ հանձնառությունը»:

 Գերմանալեզու լրատուն պարգեւատրման առիթով ամփոփ անդրադառնում է հունգարահայերի պատմությանը: Տրանսիլվանիայի արքայազն Միքայել Ապաֆին 1672 թվականին արտոնել է Մոլդովայից մոտ 600 հայ ընտանիքի վերաբնակեցումը երկրում, իսկ 55 ընտանիքի ավելի ուշ ազնվականի կարգավիճակ է տվել: Նրանց արտոնված էր հիմնադրել իրենց առեւտրական քաղաքները, որոնցից ամենից նշանավորն Արմենոպոլիս՝ Հայաքաղաք անվանումն ուներ, որ այսօրվա Ռումինիայի տարածքում Գերլա քաղաքն է:

Կաթոլիկ հայերը մեծ դերակատարում ունեին Հունգարիայում՝ որպես հայտնի վաճառականներ, հողագործներ, համալրում էին զինվորական՝ սպայական կազմը, պետական ծառայողներ էին, արվեստագետներ, բանաստեղծներ եւ քաղաքական գործիչներ: Ցայսօր հայերը պահպանել են իրենց ազգին հատուկ խոհանոցը եւ եկեղեցական ծեսը, փոխարենը նրանց ազգանունները փոխվել են՝ մագյարացվել, գրում է «Հունգարիան այսօր» կայքը:

Լրատվամիջոցը հիշատակում է հայկական ծագմամբ նշանավոր հունգարների՝ Վիլմոս Լազարին Vilmos Lázár (1817-1849) եւ Էրնո Կիսսին Ernő Kiss (1799-1849), որոնք երկուսն էլ գեներալ են եղել եւ մարտիրոսվել են: Կոմպոզիտոր Պոնգրաց Կաչոհը Pongrác Kacsóh   (1873-1923),  դրամատուրգ Գերգելի Ցզիկին Gergely Csiky (1842- 1891), 1956-ի հեղափոխության հերոս Գերգելի Պոնգրացը Gergely Pongrátz (1932-2005):

Իր երախտագիտական խոսքում Օրբանը հիշատակել է հազար տարի առաջ Ստեփան արքայի ուղերձն իր որդի Էմմերիխին, որով հորդորում է մշտապես հետամուտ լինել Հունգարիայի՝ քրիստոնեությանն ու եկեղեցուն սատարմանը:

Հունգարական լրատվամիջոցը նշում է, որ պարգեւատրման արարողությանն ի թիվս այլ հունգար պաշտոնյաների, ներկա է եղել նաեւ հալածված քրիստոնյաներին աջակցության հարցերով պետնախարար Տրիստան Ազբեյը (Tristan Azbej), որ հայկական ծագում ունի:

Օրբանի պարգեւատրման արարողության մասին մանրամասներ է հաղորդում նաեւ նույն օրվա «Վատիկան նյուզը»: Ստորեւ՝ հայկական ծառայության լրատվությունը՝ հակիրճ: «Ամենապատիւ եւ գերերջանիկ Ռաֆայէլ Պետրոս ԻԱ. Տանն Կիլիկիոյ կաթողիկէ հայոց կաթողիկոս պատրիարքը, որ այս օրերուն կը գտնուի Հունգարիա կաթողիկէ եկեղեցւոյ վերնայարկի սրահին բացման առիթով, պաշտօնական այցելութիւն տուաւ Հունգարիոյ վարչապետ Վիքթոր Օրպանին:

Հոգեւոր տիրոջ կ՛ընկերանային Գերյ. Հայր Վարդան Ծ. Վրդ. Գազանճեան,Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան, Հայր Գրիգոր վրդ. Պատիշահ եւ Հայր Նարեկ Վրդ. Մնոյեան: Պատուիրակութիւնը Հունգարիոյ կառավարութեան պալատի մուտքին դիմաւորուեցաւ վարչապետ Վիքթոր Օրպանի կողմէ, որուն կ՛ընկերանային պետքարտուղար` Դրիստան Ազպէյ եւ օգնութիւներու գրասենեակի պատասխանատու՝ Պերթալան Քիշը: Պատուիրակութիւնը ընդունուեցաւ պաշտօնապէս հայկական եւ հունգարական դրօշակներով:

Շրջապտոյտի աւարտին տեղի ունեցաւ Հոգեւոր տիրոջ ու վարչապետի միջեւ դռնփակ հանդիպում մը, որմէ առաջ Ամենապատիւ Ռաֆայէլ Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքը վարչապետ Օրպանը պատուեց «Սուրբ Խաչ» շքանշանով «առ ի շնորհակալութիւն եւ գնահատանք հալածուող քրիստոնեայ ժողովուրդներուն Հունգարիայի եւ ձեր անձնական գնահատելի աջակցութեան համար», գրուած է այս առթիւ յանձնուած Հայրապետական կոնդակին մէջ, ուր նշուած է նաեւ թէ «այդ գործունեայ աջակցութիւնը շարունակական է եւ անվերապահ գրաւական է պահպանելու քրիստոնէական արժէքները եւ առ հասարակ քրիստոնէական կեանքը:

«Վատիկան նյուզի» այս լուսանկարը պատկերում է դռնփակ հանդիպումը:

Վարչապետ Օրպան շնորհակալութիւն յայտնեց այս աննախընթաց պարգեւատրումին համար, ապա տեղի ունեցաւ դռնփակ հանդիպում մը, որուն հիմնական նիւթերը հանդիսացան լիբանանեան եւ հայաստանեան մէկ կողմէն, իսկ միւս կողմէն հունգարական եւ եւրոպական ընկերային, քաղաքական եւ տնտեսական հարցեր: Շեշտուեցաւ մանաւանդ քրիստոնէական դաստիարակութեան կարեւորութիւնը: Վարչապետը խոստացաւ մօտէն հետեւիլ հոգեւոր տիրոջ ներկայացուցած կարեւոր ու կենսական թղթածրարին ու հայ կաթողիկէ համայնքի հարցերուն»:

Հայաստանին վերաբերող ի՞նչ հարցեր են արծարծել դռնփակ հանդիպման ժամանակ Վիկտոր Օրբանն ու հայ կաթոլիկ պատրիարքը, գերմանագիր «Հունգարիան այսօր» լրատուն չի նշում, իսկ վերոբերյալ երկու աղբյուրներն էլ չեն հիշատակում, որ Հայաստանը Հունգարիայի հետ 2012-ին սառեցրել էր դիվանագիտական հարաբերություններն այն բանից հետո, երբ 2004-ին Բուդապեշտում սպա Գուրգեն Մարգարյանին 16 անգամ կացնահարած հունգարական բանտում ցմահ պատիժ կրող Ռամիլ Սաֆարովին Օրբանն արտահանձնեց Ալիեւին: Սա տեղավորվու՞մ է քրիստոնեական դաստիարակության սահմաններում, հալածյալ քրիստոնյաների պաշտպան Օրբանը չգիտե՞ր, որ կացնահարելը հալածել տարողունակ բայի սահմռկեցնող, ավարտուն գործողություն է, եւ եթե իր միջնորդությամբ ոճրագործ Սաֆարովը ոչ թե դեռ հունգարական բանտում, այլ Բաքվում հերոսացվում է, ինքը մեղսակից է, Գուրգեն Մարգարյանի արյունը նաեւ իր վրա է: «Հայ ժողովուրդը դա չի ներելու: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այսօր մենք կասեցնում ենք Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները եւ բոլոր պաշտոնական կապերը:  Ակնկալում ենք մեր բոլոր գործընկերների հստակ եւ միանշանակ գործողությունները այս դեպքի կապակցությամբ: Այս ամենը հանդուրժողները վաղը պատասխան են տալու պատմության առջեւ», ասել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Օրբանին ներե՞լ են հայ կաթոլիկները: Միգուցե Օրբանը խոստովանե՞լ է մեղքը դռնփակ այդ հանդիպման ժամանակ, դրա մասին էլ չի հաղորդվում…Հունգարիայի 59-ամյա ղեկավարը միայն գովասանք է լսել՝ սա է արել, նա է արել, եկեղեցի է վերանորոգել… քրիստոնյայի առաքինի վարքին հարիր է՞ այս կերպը, պարկեշտ մարդուն հարի՞ր է այս գործարքը, Գուրգեն Մարգարյանի սահմռկեցնող պատմությունն այդքան արա՞գ է ջնջվում հոգեւոր դասի ներկայացուցչի, հայ մարդու մտապատկերից: Կաթոլիկնե՞րն են գործուղվել Օրբանին սիրաշահելու, թե՞ ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ճիշտ ժամանակն է. Եթե ՀՀ-ն Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ փորձում է, ապա Հունգարիային էլ կների:

Երեկ ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց, թե «Հունգարիայի քայլերը տեսնում ենք եւ զգուշավոր լավատեսության տեղ կա՝ անցյալ տարի Հունգարիայի միջնորդությամբ 5 գերի վերադարձվեց, Գուրգեն Մարգարյանի անունը հավերժացնող դպրոցին օգնություն է տրամադրվել, Քովիդի դեմ՝ որպես օգնություն պատվաստանյութ, վերջերս Բուդապեշտում բացվեց հայ կաթոլիկ վերանորոգված եկեղեցին: Ինչպես նախկինում ենք ասել, պատրաստ ենք իրավիճակին լուծում տալ, բայց լրացուցիչ քայլեր են պետք»:

Բնական հարց է ծագում՝ լրացուցիչ քայլերը բարոյականության, արժանապատվության, առաքինության…ո՞ր սահմաններում որոնել:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

orer.eu

Budapest, 2022. november 2. A Miniszterelnöki Sajtóiroda által közreadott képen Orbán Viktor miniszterelnök (j2) és XXI. Rafael Péter örmény katolikus pátriárka (b) megbeszélést folytat a Karmelita kolostorban 2022. november 2-án. A kormányfő mellett Orbán Balázs, a miniszterelnök politikai igazgatója (j3, szemben) és Azbej Tristan, a Külgazdasági és Külügyminisztérium üldözött keresztényeket segítő programokért felelős államtitkára. A pátriárka a Szent Kereszt Hála

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում