«Հայ դանս» պարային խումբը Գրան Պրի է շահել Պրահայում անցկացված միջազգային մրցույթում

  • 04.11.2022
  • 0
  • 242 Views

Նոյեմբերի 3-ին Պրահայի քաղաքային գրադարանի համերգային դահլիճում ավարտվել է «Prague Stars» կատարողական արվեստի միջազգային մրցույթը, որին մասնակցել են յոթ երկրի մոտ 300 շնորհալի երեխաներ։

Ինչպես ՕՐԵՐ-ին հայտնեց Կատարաողական արվեստի միջազգային ընկերակցության նախագահ Արմանդո Ղուկասյանը, Հայաստանը ներկայացնող «Հայ Դանս» պարային խումբը նվաճել է մրցույթի ամենաբարձր՝ Գրան Պրի մրցանակը։ Մրցույթին մասնակցել են Չեխիայի, Լիտվայի, Բելառուսի, Ուկրաինայի, Սլովենիայի , Վրաստանի եւ Հայաստանի երաժշտական եւ պարային խմբերը, անհատ կատարողները։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում