Նոյեմբերի 2-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մասնակցել է Բուդապեշտի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ կաթողիկե եկեղեցու վերաբացման և օծման արարողությանը։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։
Նոյեմբերի 4-ին դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Հունգարիայի փոխվարչապետ, դոկտոր Շեմյեն Ժոլթը։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Հունգարիա հարաբերություններին, ինչպես նաև Հունգարիայում բնակվող հայերին առնչվող հարցերին։ Ընդգծվել է հայ և հունգարացի ժողովուրդների միջև պատմական և մշակութային կապերի խորացման կարևորությունը։
Երեկ հայտնել էինք, որ հայկական եկեղեցու վերանորգմանը ցույց տված օգնության համար Հայ կաթողիկե պատրիարքը Հունգարիայի վարչապետին պարգեւատրել էր մեդալով։ Հիշեցնենք, որ վարչապետ Օրբանն էր Ադրբեջանին արտահանձնել Գուրգեն Մարգարյանին քնած տեղը դաժանորեն սպանած Սաֆարովին, որին իր երկրում հերոսի կոչում տվեցին։
Ըստ էության քայլեր են արվում երկկողմ դիվանագիտական հարաբերությունները վերահաստատելու ուղղությամբ, որոնք դադարեցվել էին Սաֆարովի արտահանձնումից հետո։
Հունգարական կաթոլիկ եկեղեցու միջնորդությամբ արդեն իսկ հինգ ռազմագերի Բաքվից վերադարձել են Հայաստան։
Տես նաեւ՝ Հայ կաթոլիկների մեդալ Հունգարիայի վարչապետին՝ մոռանալով Սաֆարովի արտահանձնումը – Orer
orer.eu