Չարենցի «Լուսամփոփի պես աղջիկ» ընտրանին լույս է տեսել լեհերեն

  • 28.10.2022
  • 0
  • 512 Views

Հոկտեմբերի 21-ին Վարշավայում անցկացվեց գրական երեկո՝ նվիրված հայ նշանավոր բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանին։ Միջոցառմանը մասնակցում էին Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տարոն վարդապետ Ղուլիկյանը, ինչպես նաև լեհ հասարակայնության ու լեհահայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ։

Երեկոյի ընթացքում դեսպան Սամվել Մկրտչյանն անդրադարձ կատարեց Ե․ Չարենցի գործունեությանը և թողած հարուստ գրական ժառանգությանը: Ներկաների համար կազմակերպվեց վիրտուլ շրջայց Ե․ Չարենցի տուն-թանգարան։ Այս մասին հայտնում է Վարշավայում Հայաստանի դեսպանությունը։

Կայացավ Լեհաստանում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ և աջակցությամբ, Լեհ-հայկական հիմնադրամի (նախագահ Արսեն Հովսեփյան, տնօրեն Դիանա Հովակիմյան) հետ գործընկերությամբ հրատարակված «Լուսամփոփի պես աղջիկ» ընտրանու՝ լեհերեն թարգմանության շնորհանդեսը։ Լեհերեն թարգմանիչն է Կալինա Իզաբելա Ժիոլան։ Ներկաները ստացան երկլեզու (հայերեն և լեհերեն) ընտրանու՝ թարգմանչի կողմից մակագրված օրինակներ։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում