Յիհլավայի Վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնում կցուցադրվի Արտավազդ Փելեշյանի նոր ֆիլմը՝ «Բնությունը»

  • 27.10.2022
  • 0
  • 62 Views

Հոկտեմբերի 26-30-ը չեխական Յիհլավայում անցկացվում է Վավերագրական ֆիլմերի 26-րդ միջազգային կինոփառատոնը, որի ընթացքում փառատոնային 22 բաժիններում կցուցադրվեն 376 տարբեր ֆիլմեր։

Այս տարի փառատոնը կառաջարկի 97 համաշխարհային, 37 միջազգային և 23 եվրոպական պրեմիերա։

Փառատոնի շրջանակներում Հատուկ իրադարձություններ բաժնում տեղի կունենա համաշխարհային կինոյի լեգենդ Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի չեխական պրեմիերան։ Ֆիլմը կցուցադրվի հոկտեմբերի 29-ին ժամը 19-ին Horácké divadlo թատրոնի մեծ դահլիճում։ Nature | Ji.hlava IDFF (ji-hlava.com)

Հիշեցնենք, որ 64 րոպեանոց ֆիլմը Ֆրանսիական, գերմանկան եւ հայկական համետղ արտադրություն է, որը իրականացվել է նաեւ Կարտիե հիմնադրամի աջակցությամբ։ Հիշեցնենք, որ դեռեւս 2015 թվականին Յիհլավի միջազգային կինոփառատոնը հյուրընկալեց Մեծ վարպետին՝ Արտավազդ Փելեշյանին, եւ փառատոնի գլխավոր տնօրենը նրան հանձնեց Համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար մրցանակը։ Այդ օրերին փառատոնում անցկացվեց նաեւ վարպետի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն։

Յիհլավայտ կինոփառատոնի ընթացքում հատուկ ցուցադրությամբ կհիշատակվեն ուկրաինական ֆիլմերը, ինչպես նաեւ տեղի կունենա ֆիլիպինյան ֆիլմերի հետահայաց ցուցադրություն։

ՕՐԵՐ ամսագիր

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում