Մահացել է լրագրող, սցենարիստ, հաղորդավար Գայանե Փայտյանը

  • 27.10.2022
  • 0
  • 69 Views

Մահացել է լրագրող, սցենարիստ, հաղորդավար Գայանե Փայտյանը: Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին Հ2 հեռուստաընկերությունից։ Նա առողջական խնդիրներ ուներ:

Գայանե Փայտյանը 48 տարեկան էր:

Նա, որպես լրատվական մեկնաբան, 1995-99թթ աշխատել է Հայաստանի ազգային հեռուստաընկերությունում, 1999-2015թթ՝ Հայկական Երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրում։ 2000-2008թթ եղել է ՀՀ Ազգային Ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետը։ 2004թ-ից միջազգային հեռուստատեսային ակադեմիայի անդամ է։ 2006թ. Հայկական Երկրորդ հեռուստաալիքով հեղինակել և վարել է «Կախման կետեր», 2017թ–ից՝ «Զրույց Փայտյանի հետ» հաղորդաշարերը և այլն։

Մասնագիտական ակտիվ գործունեության համար Գայանե Փայտյանն արժանացել է Երևանի քաղաքապետի պատվոգրին, ստացել է բազմաթիվ շնորհակալագրեր։

ՕՐԵՐ ամսագրի խմբագրակազմը ցավակցություն է հայտնում է Գայանեի հարազատներին եւ բարեկամներին։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում