Միրզոյանը Վատիկանում հանդիպել է Սուրբ Աթոռի պետական քարտուղարին՝ խոսելով Ադրբեջանի զինված ուժերի ՀՀ տարածքից դուրսբերման ու ռազմագերիների մասին

  • 25.10.2022
  • 0
  • 216 Views

Հոկտեմբերի 25-ին պաշտոնական այցով Վատիկանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետական քարտուղար Պիետրո Պառոլինի հետ:

Արձանագրվել է, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև շարունակական բնույթ ունեցող բարձր մակարդակի փոխայցելությունները և հանդիպումներն արդյունավետ երկխոսության վառ վկայությունն են:

Զրուցակիցները քննարկել են նաև միջազգային հարթակներում համագործակցությունը սերտացնելու և ընդլայնելու հնարավորությունները՝ հաշվի առնելով կողմերի նույնական մոտեցումները միջազգային օրակարագի հրատապ հարցերի շուրջ։

ԱԳ նախարար Միրզոյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված վերջին ագրեսիայի հետևանքներին՝ ընդգծելով ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման, բոլոր հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման հրամայականը:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր ու պատմամշակութային կոթողների՝ ինքնության խեղաթյուրումից ու ոչնչացումից պաշտպանության հարցերին: Այս առումով ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ մինչ այժմ Ադրբեջանը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի գնահատողական առաքելության այցելությունը։

Ավելին՝ https://www.mfa.am/…/pre…/2022/10/25/FM_PM_HolySee/11700

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում