Սան Մարինոյում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանն իր հավատարագրերն է հանձնել կապիտան-ռեգենտներին

  • 23.10.2022
  • 0
  • 48 Views

Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը այսօր իր հավատարմագրերն է հանձնել Սան Մարինոյի հանրապետության կապիտան-ռեգենտներին։

Սան Մարինոյի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության դեսպան Ծովինար Համբարձումյանը հանդիպում ունեցավ
Արտաքին գործերի, միջազգային տնտեսական համագործակցության և հեռահաղորդակցության նախարար Լուկա Բեկկարիի հետ։

Հոկտեմբերի 19-ին Սան Մարինոյում գտնվող դեսպան Ծովինար Համբարձումյանը մասնակցեց նաեւ Սան Մարինոյի տնտեսական համակարգի վերաբերյալ շնորհանդեսին՝ Տնտեսական զարգացման գործակալության և Առևտրի պալատի գլխավոր տնօրեն Դենիս Չեկկետտիի և Առևտրի բաժնի տնօրեն Լաուրա Ֆաբրիի ներկայացմամբ։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում