Հոկտեմբերի 22-ին Սոֆիայում տեղի կունենա «Եվրոպա-Հայաստան» բիզնես ֆորում

  • 21.10.2022
  • 0
  • 53 Views

Եվրոպայի հայերի միության նախաձեռնությամբ հոկտեմբերի 22-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի կունենա «Եվրոպա-Հայաստան» խորագրով բիզնես ֆորում։

Ինչպես «ՕՐԵՐ»ին հայտնեց Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը, «Եվրոպա-Հայաստան» խորագրով բիզնես ֆորումին ներկա կգտնվեն  Եվրոպայում գործող համայնքային կառույցների ղեկավարները, Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանը եւ Բուլղարիայի էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Նիկոլաս Ստոյանովը, Պլովդիվի քաղաքապետը, հայ և եվրոպացի խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Ֆորումի ընթացքում կքննարկվեն հետեւյալ թեմաները. Հայաստան-Եվրոպա առեւտրային նոր կապերի ուղիները եւ ձեւաչափը, Եվրոպական Միության ապրանքանիշների արտադրության հնարավորությունները Հայաստանում եւ խոշոր ներդրողների համար պետական աջակցության ապահովումը։

Ֆորումի ընթացքում քննարկվող թեմաներից մեկն էլ նոր տեխնոլոգիանների ոլորտում Հայաստանին առաջատար դեր ապահովելու գործում եվրոպացի ներդրողների մասնակցությունն է։ Ըստ այդմ, կքննարկվեն նաեւ Հայաստանում ազատ տնտեսական գոտիների ստեղծման, ինչպես նաեւ Հայաստան-ԵՄ տնտեսական, գիտական եւ մշակութային սերտ կապերի հաստատմանը նվիրված հարցեր։

Ֆորումի նիստերի ավարտին տեղի կունենա նաեւ պարգեւատրման արարողություն, ապա ՝ բարեգործական ճաշկերույթ։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում