Հոկտեմբերի 21-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ չեխ գրող, ճանապարհորդ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Կարել Հանսայի «Արևելքի արհավիրքները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը, որին ներկա էր նաև ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Բեդրիխ Կոպեցկին: Գիրքը հայերեն է թարգմանել է «Օրեր» համաեվրոպական ամսագրի համահիմնադիր, Պրահայի Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դոկտորանտ Աննա Կարապետյանը:
Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ գիտության գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա իր խոսքում կարևորեց Կարել Հանսայի գրքի հայերեն թարգմանությունը՝ նշելով, որ «Արևելքի արհավիրքները» Հայոց ցեղասպանության փաստագրություն է և ականատեսի վկայություն:
Ներկաներին ողջունեց ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Բեդրիխ Կոպեցկին՝ նշելով, որ Հանսայի գիրքը կարևոր տեղ է զբաղեցրել Չեխիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում:
Այնուհետև գրքի թարգմանության և Հանսայի կյանքից հետաքրքիր դրվագներ ներկայացրեց Աննա Կարապետյանը:
Նա իր խոսքում նշեց. «1923 թ հրատարակված այս գիրքը Հայոց ցեղասպանությանը վերաբերող չեխերեն գրված առաջին գիրքն է: 1922 թ. Հանսան Զմյուռնիա գնալու ճանապարհին առաջին անգամ նավի վրա տեսնում է հույն փախստականների: Երբ հասնում է Բեյրութ և Սիրիա, հանդիպում է Հայոց ցեղասպանությունը վերապրածներին: Նա աշխատանքի է անցնում Մերձավոր Արևելքի նպաստամատույց կազմակերպությունում և սկսում է գրանցել հայ որբերին, իսկ որոշ ժամանակ անց նաև մասնակցում է որբերի՝ Ուրֆայից, Խարբերդից դեպի Հալեպ, Բեյրութ տեղափոխման աշխատանքներին: Հանսայի «Արևելքի արհավիրքները» գրքում հեղինակը վավերագրել է իր տեսածը»:
Ելույթով հանդես եկավ նաև ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Թեհմինե Մարտոյանը՝ կարևորելով փաստագրական հարուստ նյութի հիման վրա շարադրված Կարել Հանսայի «Արևելքի արհավիրքները» գրքի հայերեն թարգմանությունը:
«Արևելքի արհավիրքները» գիրքը նախատեսված է պատմաբանների, ցեղասպանագետների, արևելագետների և ընթերցող լայն շրջանակների համար:
Genocide Museum | The Armenian Genocide Museum-institute (genocide-museum.am)
Հիշեցնենք, որ գիրքը հրատարակվել է «Մարլենկա» Միջազգային ընկերության նախագահ Գեւորգ Ավետիսյանի հովանավորությամբ։
Լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարանի եւ Մխիթար Խաչատրյանի (Արմենպրես)
Հայաստանյան լրատվամիջոցները՝ Կարել Հանսայի գրքի շնորհանդեսի մասին։
ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն (armenpress.am)
Կարել Հանսայի «Արեւելքի արհավիրքները» հրատարակվել է հայերեն – Mediamax.am
Facebook Live | Facebook Նովոստի Արմենիա ռադիո
«Արեւելքի արհավիրքները». Հայոց ցեղասպանության մասին չեխերեն առաջին գիրքը – Ազգ (azg.am)
Հայոց ցեղասպանության մասին առաջին չեխերեն գիրքը թարգմանվել է հայերեն (1lurer.am)
Հանրային հեռուստատեսություն
Նոր Հայաստան հեռուստաընկերություն Facebook
Աննա Կարապետյան. «Հանսայի ամենաարժեքավոր գործը նրա «Արևելքի արհավիրքները» գիրքն է» (art-collage.com)
orer.eu