Կապանում բացվել է Իրանի հյուպատոսությունը

  • 21.10.2022
  • 0
  • 418 Views

Հոկտեմբերի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ներկա են եղել Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման արարողությանը:

Նախարար Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում, մասնավորապես, նշել է.

«Այսօր նշանակալից օր է հայ-իրանական բազմադարյա և բարիդրացիական հարաբերությունների պատմության մեջ: Վստահաբար կարող եմ նշել, որ Իրանի գլխավոր հյուպատոսության հիմնումն ու արդյունավետ գործունեությունը նոր որակ կհաղորդեն երկու երկրների առանձնահատուկ հարաբերություններին, կխթանեն երկկողմ փոխգործակցությունն ու կնպաստեն հայ-իրանական կապերի զարգացմանը:

Վստահ եմ, որ գլխավոր հյուպատոսությունը մեծապես կնպաստի նաև հայ և իրանցի ժողովուրդների միջև մարդկային շփումների առավել ակտիվացմանը: Այն կդառնա երկու բարեկամ և հարևան երկրների ջերմ հարաբերությունների ցուցիչ, տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման յուրօրինակ հանգրվան»:

Ավելին՝ https://www.mfa.am/…/2022/10/21/consulate_iran/11696

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում