Իրանի արտաքին գործերի նախարարը կմասնակցի Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը 

  • 20.10.2022
  • 0
  • 221 Views

Հոկտեմբերի 20-ին

Մեկնարկել է ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի պաշտոնական այցը Երևան: Տեղի է ունենում ՀՀ և ԻԻՀ ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Ընդլայնված կազմով հանդիպումից հետո Հայաստանի եւ Իրանի ԱԳ նախարարների մամուլի ասուլիս կտան։ 

Այցի ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:  

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ներկա կլինեն Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը: 

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում