Ռեփեր Մակար Բարսեղյանը՝ բելգիական մամուլի ուշադրության կենտրոնում

  • 14.10.2022
  • 0
  • 888 Views

Բելգիահայ երգչին ավելի շատ լսում են դրսում քան Բելգիայում և Հայաստանում

Միանգամից Բելգիական մի քանի ճանաչված լրատվամիջոցներ մասնավորապես @gva (Gazet van Antwerpen) HLN (Het Laatste Nieuws ) բազմատիրաժ թերթերն ու կայքերը ուշադրության են արժանացրել 24-ամյա ռեփեր Մակար Բարսեղյանին (բեմական անունը Makar)։

Մեխելենում բնակվող Մակարը ճանաչվեց հոլանդերեն «Mood» երգով: Երգն իր հաղթարշավով հավակնում է համաշխարհային հիթ դառնալուն: Spotify-ում, ամսական 2,7 միլիոն մարդ է ունկնդրում նրա երգերը: Նրա Mood երգը թողարկվել է անցած ամառ և հարթակում արդեն ավելի քան 33 միլիոն դիտում ունի: Զուգահեռ Նրա հիթը Youtube-ում դիտել է գրեթե 12 միլիոն: Ըստ Universal ձայնագրման սանդղակի՝ ամենից հաճախ նրան լսում են Հունաստանում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Մարոկկոյում և Լիտվայում։

Ազգային հիթ երգերի շարքում Հոլանդիայում այն առայժմ տասնյոթերորդ տեղում է, Գերմանիայում տասնվեցերորդ, իսկ Շվեյցարիայում արդեն տասներկուերորդ տեղում է։ Իր իսկ երկրում ռեփերը դեռ չի հայտնվել Ultratop-ում։

Մակար Բարսեղյանն իր հաջողության համար հիմնականում պարտական ​​է TikTok սոցիալական ցանցին, որտեղ կատակ երգով սկսել է իր կարիերան։ Այնտեղ նրա երգն օգտագործվել է ավելի քան 400000 անգամ տարբեր տեսահոլովակներում, որոնք միասին արդեն միլիոնավոր անգամներ են դիտվել։

Ամբողջական տարբերակը, նաև բելգիական թերթերի հոդվածների հղումը` ստորեւ

https://www.nidoragir.com/2022/10/blog-post_13.html

https://niderlandakan.livejournal.com/543192.html

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում