Չեխիան արգելում է Ռուսաստանի քաղաքացիների մուտքը երկիր հոկտեմբերի 25-ից ներառյալ

  • 13.10.2022
  • 0
  • 59 Views

Հոկտեմբերի 25ից Չեխիան կարգելի Շենգենյան մուտքի արտոնագիր՝ վիզա ունեցող Ռուսաստանի քաղաքացիների մուտքը երկրի տարածք։ Դեռ փետրվարի 25-ից Չեխիան դադարեցրել էր վիզաների տրամադրումը ՌԴ քաղաքացիներին, իսկ այս որոշումով միանում է Բալթյան երկրներին, Լեհաստանին եւ Ֆիլանդիային, եւ արգելում է զբոսաշրջության, մշակութային կամ սպորտի նպատակով ճամփորդող Ռուաստանի քաղաքացիների մուտքը Չեխիա։ Այս մասին երեկ որոշում է կայացրել Չեխիայի կառավարությունը՝ բավարարելով արտգործնախարարության առաջարկը։

ՕՐԵՐ ամսագիր

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում