Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը դուրս եկավ ֆուտզալի ԱԱ-ի էլիտ ռաունդ` Չեխիային հաղթելով 4։1 հաշվով

  • 12.10.2022
  • 0
  • 73 Views

Հոկտեմբերի 12-ին՝ չեխական Պլզեն քաղաքում, կայացավ ՖԻՖԱ ֆուտզալի ԱԱ 2024 առաջնության որակավորման հիմնական փուլի Չեխիա-Հայաստան հանդիպումը։ Հայաստանի հավաքականը հաղթեց մրցակցին 4:1 հաշվով և վաղաժամ դարձավ որակավորման հիմնական փուլի D խմբի հաղթող՝ ապահովելով տեղը ֆուտզալի ԱԱ 2024 որակավորման էլիտ ռաունդում։

Հայաստանից երեք գոլի հեղինակ դարձավ Սանոսյանը, մեկինը՝ Մելքոնյանը։ Չեխերից գոլի հեղինակ դարձավ Ռեսետարը։ Կեցցե Ռուբեն Նազարեթյանի ղեկավարած թիմը։ Չեխ հեռուստամեկնաբանները պարտությունը պայմանավորում են նաեւ այն հանգամանքով, որ հայկական թիմում խաղում են բրազիլացիներ ու ռուսներ։ Ամեն դեպքում, թիմը հոյակապ խաղաց եւ գոլերը հայերը խփեցին։

Չեխիա-Հայաստան՝ 1:4 (0:1)

Պլզեն, «Լոկոմոտիվա» մարզադահլիճ

Գոլերը՝ Սանոսյան, 11’37”, 20’39”, 22’31”, Մելքոնյան, 37’41”,  Ռեսետար, 28’50”

Չեխիա
16. Օնժեյ Վահալա, 5. Պավել Դրոձդ, 7. Լուկաս Ռեշետար (ա), 8. Մացեյ Սլովաչեկ, 11. Դավիդ Դրոձդ։
Պահեստայիններ՝ 1. Լուկաշ Նեմեց, 12. Միխալ Հուլա, 2. Դուշան Կյունստներ, 3. Իրժի Ուոքոն, 6. Լուկաշ Կրիվանեկ, 10. Միխալ Սեյդլեր, 13. Միխալ Հոլի, 14. Տոմաշ Բուխտա 
Գլխավոր մարզիչ՝ Թոմաշ Նյուման

Հայաստան

3. Լուան Մյուլլեր, 7. Վլադիմիր Սանոսյան, 12. Ժոաո Կարվալյո, 13. Արթուր Մելքոնյան, 20. Վիտինյո։

Պահեստայիններ. 19. Ալբերտ Աղաջանով, 5. Գեղամ Թումբարյան, 6. Նիկիտա Խրոմիխ  8. Դենիս Նևեդրով, 10. Սարո Գալստյան (ա), 11. Գարեգին Մաշումյան, 16. Լուկաս Ռոզենսկի, 18. Ռաֆիկ Մելիքյան, 22. Արթուր Պատատյան։

Գլխավոր մարզիչ՝ Ռուբեն Նազարեթյան

ՕՐԵՐ, (ffa.am)

Հայաստանի թիմին շնորհավորել են Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանն ու հյուպատոս Մանվել Ավետիսյանը։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում