Չեխահայ կարատեիստ Ալեքսանդր Մազմանովը նվաճել է Չեխիայի ազգային առաջնության Ոսկե մեդալը

  • 09.10.2022
  • 0
  • 650 Views

20-ամյա չեխահայ կարատեիստ Ալեքսանդր Մազմանովը հոկտեմբերի 8-ին չեխական Կրոմերիժ քաղաքում մասնակեցլ է կարատեի Չեխիայի ազգային գավաթի առաջնությանը եւ հաղթանակ է գրանցել՝ նվաճելով առաջին տեղը եւ արժանանալով Ոսկե մեդալի եւ պատվոգրի։ Ինչպես միշտ, նա հաղթանակից հետո ֆեյսբուքյան էջում գրել է՝ «Ես իմ ամեն հաղթանակը նվիրում եմ Հայաստանին, իմ բոլոր հայրենակիցներին,իմ զինվորներին,հերոսներին և նրանց, ովքեր ապրեցին ու պայքարում են մեր ազգի համար։Պինդ մնացեք Հայեր ջա՛ն❤️🇦🇲»։

Հիշեցնենք, որ դեռեւս մայիսի 7-ին չեխական Յեսենիկի քաղաքում անցկացված Մորավա-Սիլեզյան շրջանի կարատեի բաց առջնությունում մեր հայրենակիցը մասնակցել էր տղամարդկանց 18+ տարիքային խմբի մինչեւ 75 կգ քաշային կարգում անցկացված չորս մարտերին եւ բոլորն էլ ավարտել էր բացարձակ հաղթանակով՝ նվաճելով առաջին տեղը եւ արժանանալով ոսկե մեդալի։Առաջնության ավարտից հետո Ալեքսանդրն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հաղթանակը նվիրում է հայ զինվորներին եւ Բռնոյի իր Budo Kan Brno թիմին։

Այսպիսով, Ալեքսանդր Մազմանովը դարձավ Չեխիայի կարատեի քառակի չեմպիոն։

Ինչպես ՕՐԵՐ-ի հետ զրույցում նշեց Ալեքսանդրն, արդեն իսկ պատրաստվում է միջազգային տարբեր մրցույթների։

Շնորհավորում ենք մեր հայրենակցին եւ մաղթում նոր հաղթանակներ։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում