Հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետի հետ ունեցած հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը մամուլի ասուլիս տվեց միջազգային եւ տեղական լրատվամիջոցների համար։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան հետ հանդիպման մասին Հայաստանի պաշտոնական մեկնաբանությունն այն է, որ հանդիպման արդյունքում շեշտվել է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացմանը, Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացմանը:
Մամուլի ասուլիսում Թուրքիայի նախագահը պատասխանեց նաեւ մեր ամսագրի հարցին։
Թուրքիայի կողմից առաջ քաշվող նախապայմանների մասին ՕՐԵՐ-ի հարցին, նախագահ Էրդողանը պատասխանեց, որ իրենք նախապայմաններ չունեն եւ ակնկալում են, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները նոր մակարդակի հասնեն, եւ երբ նրանց միջեւ պայմանագիր կնքվի, այդ դեպքում իրենց կողմից այլեւս խնդիր չի լինի։
«Մենք կբացենք սահմանները, կգործի ոչ միայն ցամաքային, այլեւ օդային տրանսպորտային կապը»,- ասաց Էրդողանը։
orer.eu