Զապորոժիեի հոգեւոր հովիվ Տեր Հուսիկին եւ Խարկովի հոգեւոր հովիվ Տեր Վարդանին շնորհվել է «Ուկրաինական ժողովրդին մատուցած ծառայությունների համար» մեդալը

  • 07.10.2022
  • 0
  • 545 Views

Օրերս Ուկրաինայի ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը Սոֆիայի տաճարում կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ, «Ուկրաինական ժողովրդին մատուցած ծառայությունների համար» մեդալով եւ Պատվոգրով է պարգեւատրել Զապորոժիեի հայկական եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Հուսիկ քահանա Նուրիջանյանին։ Նույն գնատանքին է արժանացել նաեւ Խարկովի հոգեւոր հովիվ Տեր Վարդան քահանա Ադամյանը։

Տեղեկացնենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի ողջ ընթացքում Տեր Հուսիկն ամեն օր հաց ու մարդասիրական այլ օգնություն է բաժանել հազարավոր ուկրաինացիների, կամավորական ջոկատներին ու դպրոցներին, մանկատներին։ Այդ մասին նա պատմել էր նաեւ ՕՐԵՐ եվրոպական ամսագրին տված հարցազրույցում։ Նույն աշխատանքն է կատարել Տեր Վարդանը։

Արժանի գնահատանք։ Շնորհավորում ենք Տեր հայրերին բարձր պարգեւներին արժանանալու կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն եւ բարօրություն։

ՕՐԵՐ

Պրահա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում