CNN Prima News հեռուստաընկերության մեկնաբանին տված հարցազրույցում Չեխիայի նախագահ Միլոշ Չեմանն ընդարձակ անդրադարձ կատարելով նախօրեին հանրապետությունում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների եւ սենատի մասնակի ընտրություններին, պատասխանեց նաեւ հեռուստամեկնաբանի հայ-ադրբեջանական հակամարտության մասին հարցին։
Մասնավորապես նշեց, որ էներգակիրների հետ կապված դիվերսիֆիկացիան, Ադրբեջանից, Ալժիրից, ԱՄՆ-ից եւ այլ երկրներից էներգակիրների ներկրումը նորմալ է, իսկ ինչ վերաբերում է այդ հակամարտությունը, ապա ինչպես մեկնաբաններն են նշում չնայած Հայաստանը Ռուսաստանի պաշտպանության տակ է, եւ Ռուսաստանը ռազմական բազա ունի Հայաստանում, այնուամենայնիվ, Հայաստանին թողեց անպաշտպան»։
orer.eu