«Տեքստիլ Ալյանս Հայաստան-Իտալիա» գործարար համաժողովը բավեց Միլանում. կցուցադրվի 8 հայ դիզայների նորաձեւության հավաքածուները

  • 24.09.2022
  • 0
  • 331 Views

Սեպտեմբերի 22-ին Միլանի հեղինակավոր Պալացցո Վիսկոնտի սրահում տեղի ունեցավ «Տեքստիլ Ալյանս Հայաստան-Իտալիա» գործարար համաժողովի բացումը։

Համաժողովը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ՝ որպես բիզնես բաղադրիչ այդ առիթով կազմակերպված միջոցառումների շարքում։ Այս մասին հայտնում են Հայաստանի դեսպանությունից։

Բացման արարողությանը ելույթ ունեցան Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը, ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը, Իտալական նորաձևության ազգային պալատի պատվավոր նախագահ Կլաուդիո Բոսելին։ «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների ներգրավման ազգային կառույցի ներկայացուցիչ Աննա Հարոյանը իտալացի գործարարների ուշադրությանը ներկայացրեց Հայաստանի բիզնես միջավայրը և ներդրումային հնարավորությունները։

Համաժողովը ընթացավ սեպտեմբերի 22-ից-24-ը։ Միջոցառման անցկացման համար ընտրված ժամկետը պատահական չէ, քանի որ նույն օրերին Միլանում տեղի է ունենում համաշխարհային նորաձևության ամենակարևոր միջոցառումներից մեկը` Միլանի նորաձևության շաբաթը:

Միջոցառման ընթացքում նախատեսված են ընկերությունների միջև B2B ձևաչափով հանդիպումներ։ Տեքստիլի և նորաձևության ոլորտի հայ ներկայացուցիչները կներկայացնեն իրենց արտադրանքը, կկազմակերպվեն հանդիպումներ տեղական ընկերությունների, ինչպես նաև պոտենցիալ գործընկեր հանդիսացող մի շարք կազմակերպությունների հետ:

Միջոցառման շրջանակում կկայանա նաև 8 հայ դիզայների հավաքածուների նորաձևության ցուցադրություն, կկազմակերպվեն գործարար այցեր իտալական տեքստիլ գործարան՝ տեխնոլոգիական և մասնագիտական հնարավորություններին ծանոթանալու։ Նախատեսվում են նաև այցեր Միլանում անցկացվող հագուստի ամենամյա ցուցահանդեսներ և էքսպոներ:

Ինչպես հայտնոմւ է Փարիզի «Նոր Յառաջը», հայ դիզնայներները բեմ են բարձրացրել հայ-ադրբեջանկական սահմանին տիրող իրավիճակը պատեկրող եւ Հայաստանին զորակցող շապիկներով, որոնց հեղինակը իտալահայ նկարիչ Լիանա Ղուկասյանն է։ Emerging Talents Milan կազմակերպությունը, որը կազմակերպել է ցուցադրությունը, աջակցել է հայ դիզայներների նախաձեռնությունը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում