Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով նախագահները հանդիպել են Մայր Աթոռում

  • 22.09.2022
  • 0
  • 12 Views

Սեպտեմբերի 22-ին, հրավերով Ն․Ս․Օ․Տ․Տ․  Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել հանդիպում՝ մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի: 

Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում։ Որոշում է ընդունվել շարունակել հանդիպումները։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում