Ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքինիշխան տարածքից․ ասել է Միրզոյանը՝ Բլինքենի և Բայրամովի հետ եռակողմ հանդիպմանը

  • 19.09.2022
  • 0
  • 37 Views

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին հաղորդել է ՀՀ արտգործնախարարությունը։ 

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքինիշխան տարածքից, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումն անընդունելի են, իսկ հետագա էսկալացիաների կանխարգելման նպատակով պետք է ներդրվեն միջազգային մեխանիզմներ։ ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է հումանիտար խնդիրների, այդ թվում` ռազմագերիների հայրենադարձման շուտափույթ կարգավորումը։

Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ ներգրավվելու հարաբերությունների համապարփակ կարգավորման գործընթացում։

Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ամուր, կայուն, դիվանագիտական ներգրավվածությունը լավագույն ճանապարհն է յուրաքանչյուրի համար։

«Մեզ ոգևորում է այն փաստը, որ բախումները դադարել են, և վերջին օրերին նոր սրացում չի եղել։ Թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցներում երկու ղեկավարներն էլ ասել են, որ պատրաստ են խաղաղության»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը, հանդիպման մեկնարկին ասել է Բլինքենը։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում