
Այսօր Հայաստանի կառավարությունում Նիկոլ Փաշինյանը ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին եւ նրա հետ քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգը, ինչպես նաև՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերին վերաբերող մանրամասներ:
Հայաստանում Միացյալ նահանգների դեսպանատնից էլ հայտնում են, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին և կոնգրեսական պատվիրակության անդամները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում քննարկեցին հայ-ամերիկյան փոխգործակցությունը և այլ առաջնահերթ հարցեր, մասնավորապես՝ մեր ընդհանուր հանձնառությունները ժողովրդավարության և տարածաշրջանում խաղաղության և կայունության առաջ մղման ուղղությամբ։
Նշենք՝ այսօր Փելոսին հանդիպել է նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ:
orer.eu