ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 18-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։
Խոսնակ Փելոսին նաև շրջեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ ավելին իմանալու 1,5 միլիոն հայի կյանք խլած Հայոց ցեղասպանության մասին, և գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում։
Հիշեցնենք, որ Նենսի Փելոսին զգալի ներդրում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող բանաձեւի ընդունման հարցում։ Բանաձեւն ընդունվել է Նենսի Փելոսիի՝ որպես խոսնակ պաշտոնավարելու երկրորդ ժամկետում։
orer.eu










