Նենսի Փելոսին հրաժարվել է խոսել Հայաստան այցի մանրամասներից

  • 16.09.2022
  • 0
  • 44 Views

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին հրաժարվել է ներկայացնել Հայաստան կատարելիք այցի մանրամասները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այցի մասին Փելոսին խոսել է Բեռլինում։

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, լրագրողների հետ զրույցում Ներկայացուցիչների պալատի նախագահը հաստատել է, որ սեպտեմբերի 17-ին այցելելու է Հայաստան։ Այցի ընթացքում նրան ուղեկցելու է նաև Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ պատգամավոր Ջեքի Սփիերը, ով հայկական արմատներ ունի։

Նենսի Փելոսին հրաժարվել է այլ մանրամասներ ներկայացնել այցի հետ կապված՝ ասելով, որ Կոնգրեսի անդամները, ովքեր ճամփորդում են, «չեն սիրում լինել թիրախում»։ «Ամեն դեպքում, խոսքը վերաբերում է մարդու իրավունքներին, ցանկացած մարդու արժանապատվությունն ու արժեքը հարգելուն»,- ասել է Փելոսին։ 

Արմենպրես

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում