Էրիկ Սաղաթելյանը՝ Եվրոպայի սամբոյի պատանեկան առաջնության հաղթող

  • 16.09.2022
  • 0
  • 29 Views

Սերբիայի Նովի Սադ քաղաքում մեկնարկած Եվրոպայի սամբոյի պատանեկան առաջնությունում գերծանր քաշային Էրիկ Սաղաթելյանը հաղթել է բոլոր գոտեմարտերում և արժանացել ոսկե մեդալի: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Հայաստանի սամբոյի հավաքականի ևս 3 մարզիկներ արժանացել են արծաթե և բրոնզե մեդալների: Աղջիկների 47 կգ քաշային կարգում Աննա Այվազյանը բրոնզե մեդալ է նվաճել, տղաների պայքարում էլ 53 կգ քաշային Ռոբերտ Սիմոնյանը և 98 կգ քաշային Աղվան Պետրոսյանը զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը:

Այսօր արդեն պայքարի դուրս կգան երիտասարդները:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում