Դեսպան Արմեն Եդիգարյանը հավատարմագրերը հանձնեց Հյուսիսային Մակեդոնիայի նախագահին

  • 16.09.2022
  • 0
  • 361 Views

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանը հավատարմագրերը հանձնեց Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության նախագահ Ստեվո Պենդարովսկին

2022թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանը իր հավատարմագրերը հանձնեց Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության նախագահ Ստեվո Պենդարովսկին:

Դեսպան Եդիգարյանն իր ելույթում նշեց, որ իր համար առանձնահատուկ պատիվ է լինել Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանը Հյուսիսային Մակեդոնիայում:

Դեսպան Եդիգարյանը ներկայացրեց երկու երկրների միջև երկարաժամկետ և փոխշահավետ հարաբերությունների իրավապայմանագրային հիմքերի ստեղծման, ժողովուրդների միջև շփումների, մշակութային, կրթական փոխանակումների, զբոսաշրջության զարգացման, տնտեսական կապերի խորացման, առևտրի և ներդրումների ոլորտում համագործակցության ակտիվացման, ինչպես նաև քաղաքական երկխոսության և միջազգային կառույցներում փոխադարձ աջակցության ամրապնդման ուղղությամբ իր նպատակները:

Պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դեսպան Եդիգարյանը նախագահ Պենդարովսկիին ներկայացրեց տարածաշրջանում ներկա իրավիճակը:

Նույն օրը դեսպան Եդիգարյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիին:

Դեսպան Եդիգարյանը նշեց, որ հայկական կողմը պատրաստակամ է զարգացնել հարաբերությունները Հյուսիսային Մակեդոնիայի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Դեսպան Եդիգարյանն անդրադարձ կատարեց երկկողմ օրակարգային հարցերին, Հարավ Կովկասյան տարածաշրջանում վերջին զարգացումներին, քննարկվեցին նաև առաջիկայում Հյուսիսային Մակեդոնիայի կողմից ԵԱՀԿ Նախագահության ստանձնմանը վերաբերող հարցեր:

Դեսպան Եդիգարյանը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն այցի ընթացքում հանդիպումներ ունեցավ նաև ԱԳ նախարարության ղեկավար կազմի, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում