Ադրբեջանցիները մասնատել են կին զինծառայողին. կտրել են ոտքերը, մատները. Էդվարդ Ասրյան

  • 16.09.2022
  • 0
  • 84 Views

Ադրբեջանցիները մասնատել են կին զինծառայողին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ջերմուկում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

«Ձեր ուշադրությունն եմ հրավիրում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների, նրանց զինծառայողների վայրագությունների վրա, որոնք իրագործել են մեր մարտական դիրքերում, մեր զինծառայողների, անգամ կին զինծառայողների նկատմամբ: Եվ այդ նկարները, տեսանյութը իմ հեռախոսում ունեմ, որը նաեւ կարող եմ ցուցադրել: Այնտեղ կան այնպիսի վայրագություններ, որոնք մարդիկ կարող են չկարողանան դիտել: Ես ցույց կտամ այդ տեսահոլովակը, որտեղ բառեր չեմ գտնում նկարագրելու, թե ինչպես են մասնատել կին զինծառայողին, կտրել են ոտքերը, մատները, մերկացրել են, եւ դա վայրագության վերջին աստիճանն է:

Ոչ մի պետության ռազմական ուժ, զորք, իրավունք չունի հակառակորդի նկատմամբ նման վյրագություններ ցուցաբերել, դա միջազգային մարդասիրական ուժի խախտում է»,-ասաց նա:

Աղբյուր՝ (news.am)

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում