Սեպտեմբերի 15-ին դեսպան Վիկտոր Ենգիբարյանն իր հավատարմագրերը հանձնեց Լիխտենշտայնի Իշխանապետության իշխան Նորին Վսեմություն Ալոիս ֆոն ունդ ցու Լիխտենշտայնին:
Շնորհավորելով նշանակման կապակցությամբ` Լիխտենշտայնի Իշխանապետության իշխանը դեսպանին մաղթեց արդյունավետ աշխատանք և հաջողություն իր առաքելության ընթացքում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Ենգիբարյանը նշեց, որ առավելագույն ջանքերը կներդնի երկու երկրների միջև բարեկամական կապերի հետագա ամրապնդման նպատակով:
Առանձնազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, դեսպան Ենգիբարյանը ներկայացրեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:
orer.eu



