ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամին խոսել է Ադրբեջանի հանցավոր ագրեսիայի մասին

  • 15.09.2022
  • 0
  • 459 Views

Երեկ Եվրոպական խորհրդարանում հայանպաստ փայլուն ելույթ է ունեցել ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամին։

«Ոչինչ չի կարող արդարացնել Ադրբեջանի հանցավոր ագրեսիան Հայաստանի դեմ։ Եթե մենք գործենք անմիջապես, մենք կկարողանանք կանգնեցնել այս պատերազմը։ Մենք դա պարտական ​​ենք Եվրոպայի անվտանգությանը, և առաջին հերթին՝ հայ ժողովրդին»։

Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամիի ելույթը ստորեւ.

«Տիկին նախագահող, հարգելի գործընկերներ,

Այս գիշեր՝ կեսգիշերն անց, Ադրբեջանը Հայաստանի դեմ ռազմական լայնածավալ հարձակման է անցել։ Հզոր պայթյուններ են եղել, թիրախավորել են մի քանի քաղաքներ և հայկական տարածքում գտնվող գյուղեր, այսինքն՝ ոչ միայն ռազմական նշանակության վայրեր, այլև քաղաքացիական բնակավայրեր, օբյեկտներ։ Այս փուլում զոհերի նվազագույն թիվը հասնում է 49-ի, իսկ քաղաքացիական վիրավոր անձանց թիվը՝ 3-ի։ ՈՉԻՆՉ, ոչինչ չի կարող արդարացնել այս ագրեսիան։ Երկու տարի առաջ, խախտելով միջազգային իրավունքի բոլոր օրենքները, Ադրբեջանը ՝ Թուրքիայի աջակցությամբ, հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա։ Այս անգամ Ադրբեջանը հարձակվում է արդեն ՀՀ տարածքի վրա։ Հարգելի գործընկերներ, երբ Ռուսաստանը հարձակվեց ուկրաինացի ժողովրդի վրա, մենք առանց վարանելու շատ պարզ ձևով դատապարտեցինք դա, և պետք է նույնը անենք երեկ երեկոյան պարոն Ալիևի ռեժիմի կողմից կազմակերպված հարձակման վերաբերյալ։

Տիկին նախագահող, խնդրում ենք հարգել մեր պառլամենտի ձայնը այս արտակարգ իրավիճակում։ Մեր վճռական դիրքորոշումը կարող է կանխել այս պատերազմը, իսկ Ադրբեջանը հնարավոր է կանգ առնի իր նախագծած ծրագրում։ Վերջապես դադարենք գործ ունենալ այս հանցավոր պետության հետ՝ որպես օրինական գործընկեր և դադարեցնենք ֆինանսավորել նրա սպառնալիքները՝ նրանից գազ գնելով։ Եկեք արագ քայլեր ձեռնարկենք՝ սանկցիաներ նախապատրաստելու համար, որոնք արդյունավետ են։ Անմիջապես հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ. մենք սա պարտավոր ենք անել՝ մեր մայրցամաքը վտանգից պաշտպանելու համար։ Բայց ամենից առաջ մենք պարտավոր ենք կանգնել հայ ժողովրդի կողքին, ում հետ մենք հավասար ապրում ենք այս սգի և վշտի օրերը։

Շնորհակալ եմ շատ»։

Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիր

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում