Մեզ պոկելով գազի մի մատակարարից՝ Պուտինից, դուք մեզ համար գտել եք մեկին, որը դաժան պատերազմ է վարում՝ Ալիեւին. գերմանացի պատգամավոր

  • 15.09.2022
  • 0
  • 89 Views

Եվրախորհրդարանի երեկվա՝ սեպտեմբերի 14-ի նիստում գերմանացի պատգամավոր, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի անդամ, նախկինում լրագրող, Die PARTEI կուսակցության հիմնադիր Մարտին Զոննեբորնը դիմել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, ասելով՝

«Մեզ պոկելով գազի մի մատակարարից՝ Պուտինից, դուք մեզ համար գտել եք մեկին, որը դաժան պատերազմ է վարում՝ Ալիեւին։ Եվ մինչ գերմանական բազմաթիվ լրատվամիջոցներ լուռ են, նախկինում բռնապետ, իսկ հիմա ձեր բնութագրմամբ՝ վստահելի գործընկեր Ալիեւը հարձակվել է ժողովրդավարական Հայաստանի վրա։ Հարգելով ձեր ընտրությունը, ամենից հետո, մեր նոր լավագույն ընկեր Ադրբեջանը Ռուսաստանից էլ հեռու է ժողովրդավարության, մամուլի ազատության եւ քաղաքացիական ազատությունների առումով»։

https://hetq.am/hy/article/148293

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում