ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2-րդ նիստում բանախոսները դատապարտել են Ադրբեջանի գործողությունները

  • 15.09.2022
  • 0
  • 52 Views

Այսօր տեղի է ունեցել հայ-ադրբեջանական հակամարտության հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2-րդ նիստը, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով եւ Ֆրանսիայի հրավերով։

Բանախոսների մեծ մասը դատապարտել է Ադրբեջանի վարքագիծը։

Նիստում մասնավորապես ասվել է .

🇳🇴 Նորվեգիան հաստատում է, որ հարձակման է ենթարկվել Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքը.

🇺🇲ԱՄՆի ներկայացուցիչը հաստատել է, որ Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքները ռմբակոծման է ենթարկվել։

🇮🇪 Իռլանդիան հաստատել է, որ Ադրբեջանը միջազգային իրավունքով արգելված հարվածներ է հասցնել Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքին։

🇮🇳 ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Հնդկաստանի ներկայացուցիչը Ադրբեջանին ագրեսոր է անվանել։

🇲🇫 ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչն ասել է, որ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զորքերը իրենց սկզբնական դիրքերից։

🇷🇺 Իսկ ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչը երկու կողմերին կոչ է արել վերադառնալ իրենց սկզբնական դիրքերին։

👇🏻Video👇🏻https://media.un.org/en/asset/k1y/k1yt2437iz

United Nations

Վստահելի տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը ծրագրում է ևս մեկ ռազմական հարձակում՝ ընդլայնելով ագրեսիայի աշխարհագրությունը, այդ թվում Նախիջևանի ուղղությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում հայտարարեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը:

Մարգարյանը նախ նշեց՝ մինչև իրենք նիստում խոսում են, հաղորդումներ են ստացվում, որ փխրուն հրադադարը սպառնալիքի տակ է։

«Վստահելի տեղեկություններ կան, որ Ադրբեջանը ծրագրում է ևս մեկ ռազմական հարձակում՝ ընդլայնելով ագրեսիայի աշխարհագրությունը, այդ թվում՝ Նախիջևանի ուղղությամբ, որպեսզի իրականացնի ՀՀ ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցք ստեղծելու Ադրբեջանի անօրինական հավակնությունները»,-ասաց Հայաստանի ներկայացուցիչը:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում