Ադրբեջանը Հայաստանի ողջ սահմանագծով հարվածներ է հասցնում

  • 13.09.2022
  • 0
  • 381 Views

Այսօր ուշ գիշերին Ադրբեջանը հրետնային հարվածներ է հասցրել Հայաստանի սահմանի ողջ երկայնքով ՝Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Ջերմուկի հարակից դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հաղորդում են Հայաստանի լրատվական կայքէջերը։

ՀՀ Պաշտպանության նախարաարությունը հաղորդել է ՝ «Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ Պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով»։

Տեղեկություններ են ստացվել, որ ռուսական կողմի միջնորդությամբ 2:30-ից կրակը կդադարի։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում